ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայում «Զատկի զինադադար» հաստատելու կոչ է արել

23:35 • 19.04.22

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել ապրիլի 21-ից քառօրյա «Զատկի զինադադար» հաստատել Ուկրաինայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Անտոնիու Գուտերեշը նաև առաջարկել է նոր մարդասիրական միջանցքներ բացել ռազմական գործողությունների գոտիներից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայում Զատկի զինադադար հաստատելու կոչ էր արել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: