Արթուր Վանեցյանը համակիրների հետ իրազեկման ակցիա էր անում Երևանում (տեսանյութ)

19:32 • 19.04.22

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համակիրների հետ «միացում» վանկարկումներով իրազեկման քայլերթ էր անում Երևանում։

Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով քաղաքացիներին հրավիրել էր Ազատության հրապարակ, որպեսզի միասին քայլեն Երևանի փողոցներով և իրազեկեն, թե ինչու են հավաքվել Ազատության հրապարակում:

«Եկեք այսօր 19.00-ին Ազատության հրապարակ և մենք միասին գնանք այն քաղաքացիներին, որոնք դեռևս նստած են իրենց տներում, կանչենք, որ նրանք միանան մեր շարժմանը»,-ասել էր նա: