Արցախում ժամանակավորապես կդադարեցվի էներգամատակարարումը

11:17 • 20.04.22

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 10:00-ից- 14:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը:

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ն հայցում է ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում: