Միջադեպ՝ Ազատության հրապարակում․ քաղաքացիներից մեկը հայհոյանքներ է հնչեցրել հացադուլ իրականացնող տղաների հասցեին

13:02 • 20.04.22

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Ազատության հրապարակում։ Քաղաքացիներից մեկը մոտենալով հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին, հայհոյանքներ հնչեցրեց նրանց հասցեին, որից հետո տեղի ունեցավ քաշքշոց։

Ոստիկանների միջամտությունից հետո միջադեպը կանխվեց։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է` 44 օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանը և Նվեր Կիրակոսյանը հացադուլ են հայտարարել՝ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման պահանջով։