Քաղաքական ասպարեզից իր «հեռանալու» մասին պերիոդիկ մտավարժանքներին Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում է հումորով․ գրասենյակի համակարգող․ News.am

14:14 • 20.04.22

NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ Հարցին պատասխանել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ 

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ:

-Քաղաքական ասպարեզից իր ՝ հերթական «հեռանալու» մասին նախագահ Քոչարյանը տեղեկացել է Հրապարակ օրաթերթից: Այդ պերիոդիկ մտավարժանքներին նախագահը վերաբերվում է հումորով: