Վանդալիզմ՝ Երևանում. գողացել են Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը․ shamshyan.com

20:53 • 20.04.22

 Արաբկիր վարչական շրջանում պոկել ու գողացել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց՝ Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ քանդակը գողացել են ոստիկանության Արաբկիրի բաժնից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Արաբկիրի թաղապետարանի «քթի տակից»։