Մալաք Թաուսը Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը․ դա նույնն է, ինչ հայերին շնորհավորեն Գաբրիել Հրեշտակի առթիվ․ Մուրազին՝ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձի մասին
Մալաք Թաուսը իրականում Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին՝ անդրադառնալով այսօր ՀՀ նախագահի կողմից եզդիական համայնքին ուղղված շնորհավորական ուղերձին։
«Հայաստանի նախագահի ուղերձում ասվում է․ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:
Մալաք Թաուսը իրականում Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը։ Դա նույնն է ինչ հայ եղբայրներին շնորհավորեն Նոր տարվա՝ Գաբրիել Հրեշտակի առթիվ»,- գրել է Մուրազին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին։











