Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

10:54 • 20.04.22

Արցախի Քարվաճառի շրջանում (44-օրյա պատերազմի արդյունքներով  անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ - Tert.am) ականի պայթյունից վիրավորումներ է ստացել զինծառայող Այխան Ջամալզադեն։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Աղջաքենդ գյուղի ուղղությամբ։  Զինծառայողը հոսպիտալացվել է.