Ոստիկանները զոհված զինծառայողների ծնողներին թույլ չեն տվել վրան տեղադրել Ազատության հրապարակում

21:19 • 21.04.22

Ազատության հրապարակ եկած զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ ցանկանում են վրան տեղադրել և միանալ հացադուլ հայտարարած զինծառայողներին և ընդհանուր ակցիային:

Նրանց անմիջապես մոտեցել են ոստիկանները և արգելել տեղադրել վրանը:  Ծնողներից մեկը հայտնել է, որ ոստիկանները մեկ ժամ են խնդրել պատասխան տալու համար: