Լարված իրավիճակ Ազատության հրապարակում, ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

21:33 • 22.04.22

Որոշ ժամանակով լարված իրավիճակ է ստեղծվել Ազատության հրապարակում։ Քաշքշուկ և վիճաբանություն է տեղի ունեցել  մի խումբ երիտասարդների և ոստիկանների միջև։

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ կոնֆլիկտի պատճառը մի հարբած տղամարդ է եղել, որին հեռացրել են տարածքից, բերման ենթարկված չկա։

Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում Արթուր Վանեցյանը։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Լարված իրավիճակ Ազատության հրապարակում, ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել