Տանկերի «գերեզման». Daily Mail-ը ֆոտոշարքով ցուցադրել է շարքից հանված ռուսական զինտեխնիկան
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ֆոտոշարք՝ ցույց տալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում շարքից հանված ռուսական տեխնիկան:
Աղբյուրը նկատում է, որ «ռուսական կողմն ահռելի կորուստներ ունի»:
Օրինակ՝ առաջին և երկրորդ լուսանկարներն արվել են արբայակից ու ցույց են տալիս ռուսական տանկերի «գերեզմանը»: Առաջիյն լուսանկարը փետրվարի 24-ի է և պատկերում է կանաչ տարածք: Իսկ արդեն մարտի 17-ին արված նույն վայրի լուսանկարում երևում է 57 միավոր ոչնչացված տեխնիկա, այդ թվում՝ 17 տանկ:
Աղբյուրը գրում է, որ արբանյակային լուսանկարներն արել է ուկրաինական հետախուզությունը: Ըստ նրանց՝ տանկերի «գերեզմանը» գտնվում է ՌԴ տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանին:
Նշենք, որ ստորև ներկայացված մնացած բոլոր կադրերն արված են Ուկրաինայի տարածքում:
























