Եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, Փաշինյանը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ. Իշխան Սաղաթելյան
Ջահերով երթի մասնակիցները չեն մնալու Ծիծեռնակաբերդում: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր քաղաքացիները շատ են այս օրերին դիմել, որ եկեք փակենք և թույլ չտանք Նիկոլ Փաշինյանի մուտքը: Նա թող իմանա՝ եթե ես հենց հիմա որոշում կայացնեի, նա չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ: Այս օրը այլ խորհուրդ և նպատակ ունի, հետևաբար՝ այդ խոսակցությունները տեղին չեն:
Մեր պայքարը շարունակում եք ապրիլի 25-ից, կարծում եմ՝ հստակ է՝ այս ամենի վերջն ինչ է լինելու: Ծիծեռնակաբերդում ևս կլինի ելույթ, որով կամփոփվի այսօրվա մեր ծրագիրը»,-ասաց նա:










