Պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել. Սերժ Սարգսյան
Ոտքի վրա չեմ ուզում պատասխանել այդ հարցին: Այս մասին Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է Փաշինյանի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էլ է միջազգային հանրությունը խոսել «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից»։
«Այդուհանդերձ, Ադրբեջանն էլ էր ուզում 1988-ից որևէ նշաձողի մասին խոսեր»,- ասաց Սարգսյանը և հավելեց՝ արդյո՞ք դա այնպիսի փաստ է, որ պիտի մեզ ստիպեր հրաժարվեր մեր նպատակներից։
«Բոլոր փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ինչ է նշաձողը, և թող ինքը հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել», -ասաց Սերժ Սարգսյանը։










