Այսօր ես նման նպատակ չեմ հետապնդում. Սերժ Սարգսյանը՝ Հրապարակում հավաքված ժողովրդին իշխանափոխության ուղղորդելու մասին (տեսանյութ)
Ընդդիմության պայքարի հաջողությունը նաև երիտասարդությունից է կախված։ Այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթից առաջ:
«Դուք այդ երիտասարդության մի մասն եք եւ հնարավորություն ունեք ձեր կարծիքը փոխանցել ժողովրդին»,- հավելեց նա։
Պատասխանելով մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին՝ Սարգսյանը նշեց՝ քաղաքականությունը մեծ ու փոքր չի լինում:
Դիտարկմանը՝ այսօր մեծ բազմություն է հավաքված, և հարցին՝ հնարավոր է հավաքված ժողովրդին ուղղորդել իշխանափոխության, Սարգսյանը պատասխանեց. «Այսօր ես նման նպատակ չեմ հետապնդում»։










