Սա՞ այն մարդն է, որը գլխավորում է Հայաստանի հետ բանակցությունները․ Սերժ Թանկյանին զայրացրել է Չավուշօղլուի ժեստը

14:42 • 24.04.22

System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն անդրադարձել է Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի վարվելակերպին, ով հայ համայնքի ներկայացուցիչներին ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։ 

Թանկյանը հրապարակել է  Չավուշօղլուի տեսանյութը և գրել․«Եվ սա՞ է այն մարդը, ով գլխավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։ Մենք գիտենք, որ նրանք միայն ձևացնում են Արևմուտքի համար, որն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է, եթե այդ երկիրը մնալու է ՆԱՏՕ-ի կազմում»։