Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 4 քաղաքացի․ Ոստիկանություն

16:40 • 25.04.22

Վաղարշյան-Կոմիտաս փողոցներից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 4 քաղաքացու։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՅԴ երիտասարդական միության անդամները իրազեկման ակցիա են իրականացրել Արաբկիր վարչական շրջանում՝ փակելով փողոցներ և քաղաքացիներին հոդորելով միանալ իրենց պայքարին։