Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները մեր ընկերներից մեկին հարվածել են, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառել. Սոս Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

17:20 • 26.04.22

Հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ հրապարակելով տեսանյութ:

«Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից մեր ընկերներից մեկին հարվածելու, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառելու կադրեր:

Սույն փաստերով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ոստիկանություն:

Տղերքը ավելի ամուր են, քան կային առավոտյան:

Հետ քայլ չի՛ լինելու:

Հայաստանի քաղաքացի՛ն է որոշելու»,- գրել է Հակոբյանը: