«Գազպրոմը» չի հաստատում տեղեկությունը, թե ռուսական գազի մատակարարումը Լեհաստան արդեն դադարեցվել է

20:52 • 26.04.22

«Գազպրոմը» չի հաստատում տեղեկությունը, որ ռուսական գազի մատակարարումը Լեհաստան արդեն դադարեցվել է, լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, գրում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ «Գազպրոմն» ընդգծել է, որ «այսօր Լեհաստանը պարտավոր է վճարել գազի մատակարարումների համար վճարման նոր ընթացակարգին համապատասխան»։

Ավելի վաղ լեհական Onet պորտալը, հղում անելով կառավարական շրջանակների և այլ ոչ պաշտոնական տվյալներին, հայտնել էր, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան։