Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ. Ոստիկանություն

19:44 • 26.04.22

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։  Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։