Զոհված զինծառայողների հարազատները Դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին (տեսանյութ)
Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են անցկացնում 44–օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատները, ծնողները։ Նրանք պահանջում են քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, ո օատերազմը հնարավոր էր կանխել, ունենալ նույն նույն իրավիճակը՝ իհարկե առանց զոհերի։
Նրանք Ազնավուրի հրապարակից շարժվելու են Կառավարության շենքի մոտ,որից հետո շարժվելու են Դատախազություն՝ ներկայացնելու մյուս ծնողների կողմից ներկայացված փաստաթղթերը և ստորագրությունները, որոնք հավաքվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, Ցորի զորամասի զինծառայողներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։










