Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի ադրբեջանցի գիտակի նկատմամբ՝ մարշալ Ժուկովին «գող» անվանելու համար

17:01 • 27.04.22

ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի դեմ նացիզմի վերականգնման վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակումների համար, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեում։

ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է, որ ապրիլի 6-ը Ասկերովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը վիրավորող և վարկաբեկող կեղծ տեղեկատվություն։ 

Ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի չորրորդ մասով՝ ըստ դրա՝ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ 

Ասկերովը ֆեյսբուքյան գրառման մեջ Ժուկովին անվանել է «փորձառու կողոպտիչ, գող և համազգեստով մարդասպան»։



Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի ադրբեջանցի գիտակի նկատմամբ՝ մարշալ Ժուկովին «գող» անվանելու համար