«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան (տեսանյութ)

20:02 • 27.04.22

Այսօր «Զարթնի՛ր, լաո» «Դիմադրության» շարժման իրազեկման երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։

Երթից առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կրկին կոչ է արել դիմադրության նոր օջախներ ստեղծել, այդպիսով աջակցել համընդհանուր պայքարին, իսկ բողոքի ակցիաներին հեռակա հետևող քաղաքացիներին՝ միանալ օրեցօր մեծացող շարժմանը․

«Կոչ եմ անում մեր այն քաղաքացիներին, ովքեր հեռուստացույցի առջև նստած՝ հետևում են մեզ, միանան այս պայքարին։ Եթե ուզում եք ապրել անվտանգ, բարեկեցիկ, եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց»։

Երթը մի պահ կանգ է առել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որտեղ երեկ վրաերթի էր ենթարկվել 28-ամյա հղի կինը։ Երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նրա հիշատակը։

Երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում։