ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել դատապարտյալների փոխանակում. Բայդենը հաստատել է տեղեկությունը

16:11 • 27.04.22

Չորեքշաբթի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել դատապարտյալների փոխանակում. ամերիկացի ուսանող Թրևոր Ռիդին փոխանակել են Կոնստանտին Յարոշենկոյի հետ, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Երկարատև բանակցային գործընթացի արդյունքում 2022 թվականի ապրիլի 27-ին ԱՄՆ քաղաքացի Թրևոր Ռոուդի Ռիդը, որը նախկինում դատապարտվել էր Ռուսաստանի Դաշնությունում, փոխանակվել է Ռուսաստանի քաղաքացի Կոնստանտին Յարոշենկոյի հետ, որը 2010-ին ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման»,- հայտնել են նախարարությունից։

Յարոշենկոն Ռուսաստանում կլինի երկու ժամից, ՏԱՍՍ-ին հայտնել է նրա կինը։

Ռիդին օպերատիվ անձնակազմի ուղեկցությամբ տարել են «Վնուկովո» օդանավակայան, որտեղից նա մեկնել է ԱՄՆ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ռիդը վերադառնում է հայրենիք: