Երևանի տարբեր հատվածներից ոստիկանություն բերման է ենթարկվել 39 քաղաքացի

15:49 • 28.04.22

Երևանի տարբեր հատվածներից բողոքի ակցիա անցկացնող 39 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են ոստիկանություն»։

Նշենք, որ հոդվածը սահմանում է Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: