Ավստրալիայում ծովը ցամաք է քշել գլխատված պինգվինների տասնյակ մարմիններ

12:44 • 28.04.22

Հարավային Ավստրալիայի Ֆլյորլե թերակղզու ափերին հայտնաբերվել են գլխատված պինգվինների տասնյակ մարմիններ, որոնք ծովն է ցամաք քշել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ գիտնականների համար սա առեղծվածային դեպք է:

Հայտնաբերվել է 20 մարմին, որոնք հավաքվել են, որպեսզի մասնագետները կատարեն ուսումնասիրություններ ու փորձեն հասկանալ` ինչպես և ինչու են դրանք առանց գլխի:

Ուղղակի մարդկային միջամտությունը բացառվել է: Սակայն չի բացառվել, որ կենդանիները գլխից զրկվել են ձկնորսական նավերի պրոպելների աշխատանքի հետևանքով: