ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային արդեն տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային արդեն տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն։ Այս մասին հինգշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի աջակցություն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










