Ընդդիմությունը Երևանում միասնական իրազեկման երթ անցկացրեց (տեսանյութ)
Արամ Մանուկյանի արձանի մոտից այսօր մեկնարկել է «Դիմադրություն» շարժման անդամների իրազեկման երթը։
Իրազեկման երթին մասնակցում են ընդդիմադիր պատգամավորները:
Նշենք, որ իրազեկման մեկ այլ երթ էլ մեկնարկել է Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից։
Նշենք նաև, որ Ազատության հրապարակից «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մեկնարկել է իրազեկման հերթական երթը:
Քաղաքացիները շարժվում են Թումանյան, Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Խանջյան փողոցներով, որի հատվածներից մեկում կմիանան «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին։










