ՀՀ գործող իշխանությունները երկիրը տանում են խաղաղության կեղծ դարաշրջանի, այնինչ խաղաղությունը միակողմանի չի լինում, այն չեն մուրում. Սեյրան Օհանյան

20:24 • 29.04.22

Ճնշման ներքո՝ ՀՀ գործող իշխանությունները երկիրը տանում են խաղաղության կեղծ դարաշրջանի, այնինչ խաղաղությունը միակողմանի չի լինում, այն չեն մուրում, այլ ստանում են հզորությամբ, ազգային և միջազգային երաշխիքներով։ Այս մասին Գյումրիից մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Խաղաղության երաշխիքը բանակն է, հզոր ուժային կառույցները, համախմբվածությունը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների պայքարը հենց հայրենիքը հզորացնելուն է ուղղված։

Օհանյանը նշեց՝ եկել է պահը՝ ուղղելու ողնաշարը և ասելու, որ մե՛նք ենք այս տարածաշրջանի տերը․

«Այստեղ ոչ ոք իրավունք չունի առանց մեզ որոշելու հայ ժողովրդի և Արցախի ճակատագիրը»;