Խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ, Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու օրակարգ է․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ (տեսանյութ)

12:11 • 29.04.22

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել Արցախի նախագահին հյուրընկալելու տեսանյութը։

«Հյուրընկալել ենք Արցախի կառավարության անդամներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Քննարկել ենք Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները»:

  Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ, Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու օրակարգ է։

Մանրամասները՝ տեսանյութում։