Հավեր՝ Հանրապետության հրապարակում․ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել (լուսանկարներ)

12:47 • 30.04.22

«Ազատագրում»  շարժման անդամներն այսօր «Ազատագրում վախկոտներից» անվամբ ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով մի քանի հավեր էին բերել Հանրապետության հրապարակ։

Ըստ իրենց մեկնաբանության ՝ հավերը խորհրդանշում են վախկոտությունը, որից պետք է արագ ազատվել։  Հրապարակի գորգի վրա «հավերի» ակցիայից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին։