Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ. քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

17:10 • 30.04.22

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 30-ին Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են տարբեր ոլորտերում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ միասնական օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համահայկական ու միջազգային ջանքերի համախմբումը։