Ընդդիմությունը շարունակում է փակ պահել Ֆրանսիայի հրապարակը (տեսանյութ)
Ընդդիմադիր ուժերն այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքից հետո հայտարարեցին, որ փակելու են հրապարակն ու գիշերեն այնտեղ, իսկ վաղն առավոտվանից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսելու Երևանում։
Նշվել է, որ ակցիաների մասնակիցները փակելու են ճանապարհներ, մայրուղիներ, փակ են լինելու հատկապես Կենտրոնի փողոցները։
Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը կոչ արեց գործադուլ ու դասադուլ սկսել։
Ընդդիմության ներկայացուցիչներն այժմ վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, որոշ հատվածներում խարույկներ են վառել և գիշերելու են այնտեղ։










