Ոստիկանությունը հայտնում է,որ Սիսիանի ոստիկանական կետում մեքենայից 2 գնդացիր են գտել, 1անձի ձերբակալել են

12:36 • 01.05.22

Մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Կատարվում է քննություն:
Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից: