Ծառայություն ենք կատարում, ե՞րբ ծառայություն չենք կատարել. փոխոստիկանապետը՝ ոստիկանության ուժեր կենտրոնացնելու մասին

16:35 • 01.05.22

Ոստիկանությունը սադրանքների վերաբերյալ տեղեկություններ ունի։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Օպերայի տարածքում, նա պատասխանեց. «Ծառայություն ենք կատարում, ե՞րբ ծառայություն չենք կատարել, միշտ էլ կատարել ենք»:

Փոխոստիկանապետը հերքեց լուրերը, թե ՀՀ մարզային ճանապարհներին ոստիկանական ռեյդեր են.«Նման բան չկա», - ասաց Հովհաննիսյանը: