Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

19:12 • 01.05.22

Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ժամեր առաջ մեկնարկել էր ընդդիմության մեծ հանրահավաքը։ Ավելի վաղ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մնալու են Ֆրանսիայի հրապարակում, վրաններ են տեղադրելու և վաղվանից սկսելու են անհնազանդության ակցիաները։

Նա հայտարարել էր, որ մինչեւ 18։45 հանրահավաքը կդադարեցվի, որպեսզի մինչեւ այդ տեղադրեն վրաններ, վառարաններ։