Մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկները բացվել են, փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

12:06 • 02.05.22

Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:
Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:
Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն երեկ խաղաղ անհնազանդության կոչ է արել, այսօր 8։30–ից փակվել են ճանապարհներ, Ֆանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ, բերման է ենթարկվել 189–ը անձ։