Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը․ Երևանի քաղաքապետարան

21:30 • 02.05.22

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Ապամոնտաժվել է Մաշտոցի 43 հասցեում տեղադրված ապօրինի գովազդը։

Առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդներն ապամոնտաժվելու են։

Երևանի համայնքի սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար»։