Ուկրաինական բանակի գործողությունները չեն տարածվում ՌԴ տարածքի վրա. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները չեն տարածվում Ռուսաստանի տարածքի վրա։ Նա Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ներկայացրել է իրադարձությունների զարգացման իր տարբերակը։
«Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողություններ չեն իրականացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում, նրանք պաշտպանում են իրենց հողերը և չեն ձգտում օկուպացնել ռուսական տարածքները», - ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքը բազմիցս ենթարկվել է Ուկրաինայի կողմից ականանետային և հրետանային հարձակումների, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է մի քանի անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Վորոնեժի շրջանում։ Ավելին, ուկրաինական մարտական ուղղաթիռները ներխուժել են Ռուսաստանի Դաշնության օդային տարածք, գրում է ՏԱՍՍ-ը։










