Մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են․ ոստիկանություն

11:37 • 04.05.22

Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:

Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են: