«Դիմադրության» շարժման երթը Երևանի փողոցներով և հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

18:53 • 04.05.22

ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, սակայն հրմշտոցից հետո փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։

Այստեղ ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ  «Աողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։

Ավելի ուշ ընդդիմադիրները շարունակեցին երթը։

Դրանից հետո ակցիայի մասնակիցները հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ  համահայկական ֆլեշ-մոբ իրականացվեց, որին հաջորդեց հանրահավաքը։