Բերման է ենթարկվել 69 ցուցարար․ Ոստիկանություն

11:23 • 05.05.22

15:00-Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 92–ի։

13:30- Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 69–ի։

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել  49 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։