«Մի՛ կատարեք ապօրինի հրամանները»․ հանրահավաքի մասնակիցները կոչեր հնչեցրին ՀՀ ոստիկանության շենքի մոտ
«Ազատագրում» շարժման հանրահավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթ սկսեցին։
Երթը կանգ առավ ՀՀ ոստիկանության շենքի մոտ, որտեղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ նշելով․ «Իշխող քաղաքական խմբակը ամեն կերպ դրդում է ոստիկանությանը, որ դիմեն բռնությունների»։
Նա կոչ արեց ոստիկաններին չկատարել Փաշինյանի «ապօրինի» որոշումները։
«Զգուշացնում եմ Ներքին զորքերի հրամանատարին, ով տարբեր թելերով կապված է Նիկոլի հետ, պատասխան եք տալու», - ասաց նա










