Բրազիլիայում գտել են մոլորակի ամենատարեց բնակչին (լուսանկարներ)
Բրազիլիայում գտել են աշխարհի ամենատարեց բնակչին, որը 121 տարեկան է և ապրում է Բոմ Խեսուս դա Լապա քաղաքում: Խոսքը Մարիա Գոմես դոս Ռեյսի մասին է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կնոջ մասին հանրությունն ու լրատվամիջոցներն իմացել են այն բանից հետո, երբ բժիշկների թիմը կանչվել է նրա տուն:
Ըստ ծննդյան վկայականի՝ կինը ծնվել է 1900 թ. հունիսի 16-ին Բոմ Խեսուս դա Լապա քաղաքում, որտեղ էլ մինչ օրս ապրում է թոռան հետ: Կնոջ բոլոր երեխաները մահացել են:
















