Պուտինը «բողոքել» է «Վիքիպեդիա»-ից
Ռուսաստանին անհրաժեշտ են կրթական նախագծեր՝ օբյեկտիվ, խորը և տաղանդավոր ներկայացված տեղեկատվությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Զնանիե» ընկերակցության գլխավոր տնօրեն Մաքսիմ Դրևալի հետ հանդիպմանը, գրում է Regnum-ը։
Դրևալը պետության ղեկավարին ասել է, որ հայրենի տաղանդավոր շատ մանկավարժներ ցանկանում են ոչ միայն կիսվել գիտելիքներով և խոսել, այլև ստեղծել բովանդակություն ինտերնետի մեծ լսարանի համար: Նա ընդգծել է,որ այժմ սա հատկապես կարևոր է, քանի որ շուրջբոլորը շատ կեղծ և անորակ տեղեկատվություն կա։
«Իհարկե, օբյեկտիվ, կարևոր, խորը տեղեկատվությունը և նույնիսկ գեղեցիկ, տաղանդավոր ներկայացված տեղեկատվությունը շատ պահանջված է, քանի որ հնարավոր չէ միայն «Վիքիպեդիա»-ից օգտվել», - համաձայնել է Պուտինը:










