Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն այցելել է Քարվաճառ

11:58 • 05.05.22

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ստուգել է Արցախի՝ ներկայում օկուպացված Քարվաճառի շրջանում տեղակայված զորամասերի մարտական պատրաստությունը, գրում է Minval.az-ը:

Այնուհետեւ ԳՇ պետը պաշտոնական հանդիպում է անցկացրել զորամասի հրամանատարական կազմի հետ։