Թբիլիսիի քաղաքապետարանը 330-ական դոլար է վճարել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

11:51 • 05.05.22

Թբիլիսիի քաղաքապետարանը 1000 լարիի (330 դոլար) միանվագ վճարումներ է կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Վրաստանի ավելի քան 700 000 բնակիչներ կռվել են Հայրենական մեծ պատերազմում։ Այսօր երկրում ապրում է 263 վետերան։ Հանրապետությունում մայիսի 9-ը պաշտոնապես կոչվում է Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։