ԱՄՆ-ն Կիևին տրամադրել է հետախուզական տվյալներ` օգնելով սպանել ռուս հրամանատարներին.The New York Times

09:55 • 05.05.22

Ամերիկյան The New York Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Վաշինգտոնը, իբր, Կիևին տրամադրել է հետախուզական տեղեկատվություն, որը հանգեցրել է ռուս սպաների, հրամանատարների մահվան: Տեղեկատվության փոխանցման հետևանքով սպանված ռուս սպաների թիվը չի նշվում:

Ընդ որում պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգները, իբր, դեմ է Կիևին ռուսական ռազմական ղեկավարության «առավել բարձրաստիճան ծառայողների» վերաբերյալ տվյալների փոխանցմանը։ 

Առանց աղբյուրների հրապարակման՝ հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ-ն գաղտնի կերպով «իրական ժամանակում» տեղեկություններ է փոխանցում Ուկրաինային մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այս տեղեկությունը, ի թիվս այլ բաների, ներառում էր ռուսական զորքերի տեղաշարժերի մանրամասներ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության երկրորդ փուլի մասին հայտարարությունից հետո, հայտնում է New York Times-ը։