Համայն Ռուսիո պատրիարքը կոչ է արել աղոթել, որպեսզի նոր համաշխարհային պատերազմ տեղի չունենա

15:55 • 06.05.22

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել բոլոր հավատացյալներին աղոթել, որպեսզի նոր համաշխարհային պատերազմ տեղի չունենա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը պատմության ներկա շրջանը որակել է է ոչ միայն բարդ ու վտանգավոր, այլև ճակատագրական ամբողջ երկրի համար։

«Որքա՞ն կարելի է սպանել միմյանց, ինչքա՞ն կարելի է տառապել, ոչնչացնել... փառք Աստծո, որ մինչ այժմ համաշխարհային պատերազմ չի եղել, և մենք կաղոթենք, որ այն հետագայում էլ չլինի, բայց որքան մարդ է զոհվել տեղական հակամարտությունների ժամանակ», - ասել է պատրիարքը։

Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է հատկապես ուժեղացնել աղոթքները առ Աստված և «ռուսական հողի հովանավոր» Ամենասուրբ Աստվածածնին՝ «հասկանալով, թե ինչ բարդ իրավիճակ է ստեղծվում Եվրոպայում, որքան բարդ իրավիճակ է զարգանում Ռուսաստանի շուրջ»: