Կանայք երթ են անցկացրել Երևանում․ Կառավարական առանձնատան դիմաց պահանջել են Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)

12:41 • 07.05.22

Ֆրանսիայի հրապարակից կանայք երթ են իրականացնում մայրաքաղաքում՝ կանանց կոչ անելով միանալ հայրենիքի համար պայքարին։

Երթին մասնակցում են զոհված զինծառայողների ծնողներ, ԱԺ կին պատգամավորներ, «Դիմադրություն» շարժման աջակիցներ։

«Սա որդեկորույս մոր պայքար է, ասում ենք՝ ոչ պատերազմին, ասում ենք՝  ոչ Նիկոլին»,–վանկարկում են երթի մասնակիցները։

«Մեր որդիներին դրել ես զոհասեղանին, նրանց պահած հողն էլ նվիրել ես, եթե «դուխով» ես, դուրս արի, չէ՞ որ դու «դուխով» ես եկել»,–Կառավարական առանձնատան դիմաց խոսքն ուղղելով Փաշինյանին ասաց որդեկորույս մայրերից մեկը։

«Աննա՛, քեզ զարդեր ենք բերել»,– Կառավարական առանձնատան դիմաց կանայք Աննա Հակոբյանին հիշեցնում էին փամփուշտներից զարդեր ձուլելու մասին իր հայտարարությունը։

Վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ կանայք ավարտեցին երթը։