Դա ջունգլիների օրենքն է. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բորելի՝ ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու առաջարկը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի առաջարկել է առգրավել սառեցված ռուսական ակտիվները և ուղղել դրանք Ուկրաինայի վերականգնմանը:
Սրան արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որի խոսքով՝ դա անօրինական է, անկասկած կխաթարի Եվրոպայի հանդեպ Ռուսաստանի վստահությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա հենց միջազգային հարաբերությունների հիմքի ոչնչացումն է, և այս որոշումները, եթե ընդունվեն, կհարվածեն հենց եվրոպացիներին, ֆինանսական համակարգին և կխաթարեն վստահությունը Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի նկատմամբ, քանի որ սա կատարյալ անօրինություն է և, ավելի շուտ, ջունգլիների օրենքը»,- ասել է նա։
«Ուստի հսկայական թվով երկրներ Ռուսաստանի հետ միասին կպաշտպանեն աշխարհակարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,- ընդգծել է Գրուշկոն։Ե










